ԵՄ աջակությամբ հոկտեմբերին կբացվեն քոլեջներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

12 տարածաշրջանային քոլեջներ կբացվեն Հայաստանի մի քանի մարզերում: Եվրոպական միության պատվիրակությունը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2011 թ․ հոկտեմբերի սկզբին համատեղ կբացեն մի քանի բարեկարգված եւ վերազինված քոլեջներ՝ “Մասնագիտական կրթության եւ ուսուցման բարեփոխման շարունակության եւ զբաղվածության հայեցակարգի մշակումե ծրագրի շրջանակում,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ով նշեց, որ Եվրոպական միության նպատակն է բարելավել մասնագիտական կրթության որակը, որը կարեւոր գործոն է համարվում: Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանը, ծրագրի համընդհանուր արժեքն է 13 մլն եվրո, որից 1 մլն-ը տրամադրվել է տեխնիկական աջակցությանը: “Ծրագրի շրջանակում կբացվեն 12 քոլեջներ, որոն դասասենյակները եւ արհեստանոցները վերազինվել են նոր լաբորատորիաներով, ուսումնական գույքով, համակարգիչներով, տեսաձայնային սարքավորումներով, ինչպես նաեւ՝ մարզական գույքով”,- նշեց Ա. Աշոտյանը: Խոսելով պետպատվերով կրթության մասին` նա ասաց, որ 2012 թվականից 50%-ով ավելանալու են այդ տեղերը: Այսինքն` եթե այժմ գոյություն ունի անվճար ուսուցման 4000 տեղ, ապա հաջորդ տարի լինելու է 7300 տեղ:




Լրահոս