
Ամերիկացի
գիտնականները նշել են այն խնդիրները որոնց մարդը կբախվի առաջիկա հարյուր տարում հեռավոր
աստղերին հասնելու իր մտադրության ճանապարհին: Այս մասին գրում է ԷՔՍՊՐԵՍԻՆՖՈՐՄ ը: Գիտնականները պնդում են, որ տիեզերական երկարատև
ուղևորությունների ընթացքում մարդիկ պետք է
ունենան բազմանալու հնարավորություն, սակայն առանաց ձգողականության ուժի ազդեցության
մարդու սաղմը չի կարող ճիշտ զարգանալ, իսկ եթե նույնիսկ դա ստացվի, ապա ծննդաբերությունը
կլինի խիստ դժվար: ”Տիեզերքում սեքսով զբաղվելը կլինի շատ դժար, քանզի
անկշռության պայմաններում մշտապես պետք է ունենալ հենման կետ”. Ասել է Մասաչուսեցի
համալսարանի դոկտոր Անետու Անդրեասիսը: Որպես
ելք գիտնականները առաջարկում են ստեղծել հատուկ
սկաֆանդրեր, որոնցում կստեղծվեն սեռական ակտի
համար հարմար պայմաններ: