Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքերի վերջնական տարբերակը պատրաստ կլինի դեկտեմբերի երկրորդ կեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է , որ Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքերի վերջնական տարբերակը պատրաստ կլինի դեկտեմբերի երկրորդ կեսին ։ Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Այս տարվա ապրիլ ամսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն-ը Ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ հանդես եկավ թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման նախաձեռնությամբ` Հայաստանում և աշխարհում COVID-19-ի տարածման կանխարգելման և բուժման միջոցառումների շրջանակներում։

Ներկայացված նկարներում Հայաստանում մշակված թոքերի արհեստական շնչառության սարքի նախնական տարբերակն է, որը փորձարկումների վերջին փուլում է, ինչպես նաև վերջնական տեսքը։

Նախագիծն իրագործվել է ամերիկյան NASA Jet Propulsion Laboratory լիցենզավորված պլատֆորմի հիման վրա, որը մրցույթի արդյունքում աշխարհի 330 ընկերություններից տրամադրվել էր ընդամենը 28֊ին, որոնց թվում էր նաև հայկական YEA Engineering ընկերությունը։

Դեկտեմբերի երկրորդ կեսին սարքի վերջնական տարբերակը պատրաստ կլինի»,-գրել է նախարարը։




Լրահոս