ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերգեյ Լավրովը մանրամասներ է հայտնել Բաքվում տեղի ունեցած հանդիպումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահը ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության բոլոր տարրերի իրականացմանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:

«Գլխավոր եզրակացությունն այն է, որ հաստատվել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդիականությունն ու դրան այլընտրանք չլինելու հանգամանքը: Այդ պայմանավորվածությունները կանգնեցրել են արյունահեղությունը և հիմք դրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա երկարաժամկետ կարգավորման համար»,- ասել է Լավրովը:

Վերջինս հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման համար պայմաններ ստեղծելու հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքրոշումներն ամբողջովին համընկնում են:

«Մեր դիրքորոշումները լիովին համընկնում են այն հարցում, որը վերաբերում է միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման և հաշտության և համակեցության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությանը»,- շեշտել է Լավրովը

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը դիմակայելու է Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները որևէ մեկի աշխարհաքաղաքական հավակնությունների պատճառով կասկածի տակ դնելու փորձերին:




Լրահոս