Արա Այվազյանն ընդունել է Մոսկվա այցելելու վերաբերյալ Լավրովի հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ընդունել է առաջիկայում աշխատանքային այցով Մոսկվա մեկնելու նրա հրավերը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարները կարևորել են երկու երկրների միջև երկխոսության դինամիզմի և ինտենսիվության պահպանումը` ներառյալ փոխայցելությունները: Նախարար Այվազյանն ընդունեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերը մոտ ժամանակներս աշխատանքային այց կատարելու Մոսկվա », – ասացին ՀՀ ԱԳՆ-ից:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նշենք, որ նոյեմբերի 18-ին, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արա Այվազյանին նշանակել է Հայաստանի արտաքին գործերի նախարար: Նոյեմբերի 16-ին Զոհրաբ Մնացակյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։




Լրահոս