Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ուժերի ավիացիայի ինքնաթիռները Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության անցկացման գոտի են տեղափոխում ռազմական ինժեներների, տեխնիկա և սարքավորումներ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ուժերի ավիացիայի ինքնաթիռը թռչել է մերձմոսկովյան Չկալովի օդակայանից՝ տեղափոխելու համար ՌԴ ԶՈՒ ինժեներական զորքերի զինծառայողների խմբերին, ինչպես նաև ինժեներական տեխնիկա և սարքավորումներ՝ օգնելու համար ընդհանուր օգտագործման ճանապարհների և սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների մաքրման աշխատանքներին խաղաղապահ գործողության անցկացման շրջաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ: