
Այսօր մեկնարկեցին Ազգային ժողովի չորրորդ գումարման տասներորդ նստաշրջանի հոկտեմբերի 3-6-ի քառօրյա նիստերը: Օրակարգում 98 նախագիծ է, որից
17-ը միջազգային պայմանագիր: Պատգամավորները շնորհավորեցին իրենց գործընկեր`
”Բարգավաճ Հայաստան” խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին ծննդյան օրվա առթիվ: Օրակարգային հարցերի քննարկմանն անցնելուց առաջ քվեարկվեցին նախորդ նստաշրջանում քննարկված հարցերը: Նիստին ներկա է 92 պատգամավոր:Օրենսդիրն սկսեց օրակարգային հարցերի քննարկումը: