
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրում է․
«Մեր քաջերը երբեք չեն մեռնում: Մեր վիշտն այնքան խորն է, որ հնարավոր չէ խոսել այդ մասին…
Այսօր ամբողջ աշխարհում ոգեկոչման ծառայությամբ հարգելու ենք մեր զոհված հերոսներին: 44 օր շարունակ դուք աննկարագրելի քաջություն եք ցուցադրել Արցախում՝ ձեր կյանքը զոհաբերելով հանուն մեր հայրենիքի, մեր ժողովրդի և մեր հազարամյա պատմական հողերը պաշտպանելու սուրբ առաքելության:
Դուք հավերժ կապրեք մեր մեջ… Աղոթում ենք մեր վիրավոր եղբայրների համար: Երախտապարտ ենք հայոց զինվորներին: Շնորհակալություն:
Մեր ազգին մաղթում եմ հզորություն և միասնություն, քանի որ միայն այդպես կարող ենք հաղթահարել այս մեծ ցավը: Պետք է մնանք կենտրոնացած, իրազեկված և օգտագործենք մեր ողջ ներուժը ՝ ստեղծելով ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար:
Դա պետք է լինի խաղաղության աշխարհ, որտեղ նրանք կիրականացնեն իրենց բոլոր երազանքները»: