Թուրքիան չպետք է բավարարվի խոսքերով, այլ իրական քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան բարելավել հարաբերություններն աշխարհի որոշ տարածաշրջաններում և բարենպաստ ազդեցություն կունենան Եվրամիության հետ նրա հարաբերությունների վրա: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա նշել է, որ ընդհանրապես բավարար չեն այն հայտարարությունները, որոնք վերջին 2-3 օրերին անում է նախագահ Էրդողանը. մեզ իրական գործողություններ են պետք:
Նրա խոսքով՝ դրանց թվում կան «բավական պարզ գործողություններ, որոնք պետք է ի կատար ածվեն Միջերկրածովյան տարածաշրջանում և Լիբիայում»:
«Մենք շատ տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ»,- շեշտել է դիվանագետը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով «այդ երկրի ընդարձակման ձգտումների» վրա, հատկապես՝ Միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ «Թուրքիան ագրեսիվ գործողություններ է իրականացնում ԵՄ անդամ երկու երկրների դեմ»: