
Ազգությամբ թալիշ Ֆարաջոր Աֆլատուն Միր Ջահանգիր օղլին, որն ապրում է Ադրբեջանում, մահացել է Արցախի պատերազմի ժամանակ: Նշվում է, որ նա բանակում ծառայել է տարիուկես: Նրա մարմինը բերել են հարազատ գյուղ եւ ասել, որ նա մահացել է ավտովթարի ժամանակ:
Բարեկամներին ասել են, որ նա չի ստացել շահիդի կարգավիճակ եւ ոչ մի փոխհատուցում չի լինի: Գյուղի բնակիչները մարմինն ուսումնասիրել են եւ գտել են հետքեր: Դրանից հետո մահացածի հարազատները մարմինը դրել են մեքենայի մեջ եւ ուղևորվել մարզ, որպեսզի բողոքարկեն այդ որոշումը:
Մանրամասները՝ տեսանյութում