Այս պահին Պաշտպանության նախարարության դիմաց են հավաքվել անհետ կորած զինծառայողների հարազատները, որոնք տեղեկություն են ցանկանում իմանալ իրենց երեխաներից: Ծնողներին մուտքի մոտ հանդիպեց ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը խոստացավ հանդիպում կազմակերպել նրանց հետ վաղը՝ խորհրդարանում: Սակայն ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ անհետ կորածների հարազատները դեմ էին այդ տարբերակին եւ ասում էին, թե այսօր են հանդիպում ցանկանում:
Այժմ Անդրանիկ Քոչարյանը նախարարության շենքում է եւ խոստացավ դուրս գալ եւ պատասխանել ծնողների հարցերին՝ արդյոք հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել, թե ոչ: