Ինչ հանձնարարական է տվել վարչապետը Նաիրի Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարության շենքի առջեւ զոհված զինծառայողների ծնողներին հանդիպել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նաիրի Սարգսյանը անհայտ կորած զինծառայողների ծնողներին հայտնել է, որ այսօր ժամը 14.00-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ընդլայնված կազմով խորհրդակցություն է տեղի ունեցել, անհետ կորած տղաների հետ կապված հարցերով: Նրա խոսքով վարչապետը որոշում է կայացրել, որ իր գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով կձևավորվի և կզբաղվի այդ տղաների հարցերով։

«Վարչապետը ինձ հանձնարարել է նաև, որ հանդիպում կազմակերպենք անձամբ իր հետ։ Հիմա այդ նպատակով եմ ես այստեղ եկել, որպեսզի ցուցակագրենք, ձեր հեռախոսահամարները վերցնենք և հենց այս շաբաթ վարչապետի մոտ հենց վաղվանից սկսած պետք է հանդիպումներ նախաձեռնենք։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ վաղը պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ համատեղ Ազգային ժողովում հարցը կքննարկեն, կներկայացնեն այն ճանապարհը, որով լուծում է առաջարկվելու։




Լրահոս