
Հոկտեմբերի 2-ին ժամը 12:20-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը,
որը դադարեցվել էր սեպտեմբերի 28-ին Ռուսաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի 52-րդ կմ հատվածում արտապլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառով: Այս մասին տեղեկանում ենք ”ՀայՌուսգազարդ”
ընկերությունից: