Անհետ կորած զինծառայողների ծնողներն այս պահին շարունակում են գտնվել Պաշտպանության նախարարության դիմաց: Այսօր նրանց մի մասը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը նախատեսված է 19:30-ին: Վարչապետի հետ կհանդիպի 25 ծնող:
Մինչ այդ զինծառայողների ծնողներից մոտ 10 հոգի ներսում էին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ քննարկում էին, թե ինչպես կազմեն հանդիպման գրաֆիկը վարչապետի հետ՝ քննարկելով կազմակերպչական աշխատանքները:
ՊՆ-ի դիմաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր նաեւ, որը նշեց, թե պետք է շատ արագ կազմակերպել հանդիպումները եւ պատասխանել ծնողներին: