Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում:

Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից:




Լրահոս