Լեռնային Ղարաբաղում զոհվածների մարմինների որոնողական աշխատանքների ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է ԼՂՀ ԱԻՆ-ի 4 աշխատակից և մեկ ռուս սպա, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ-ին։
Ռուս սպան տեղափոխվել է Բաքվի հոսպիտալ, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկացվում է, որ զոհվել է մեկ ադրբեջանցի զինծառայող։
Միջադեպը գրանցվել է Մատաղիսում։