ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) ղեկավար Էմիլի Մերֆին նամակով տեղեկացրել է Ջո Բայդենին, որ գործակալությունը պաշտոնապես հաստատել է իրեն որպես 2020 թ. նախագահական ընտրություններում ակնհայտ հաղթող և սկսվելու է իշխանության փոխանցման գործընթացը, գրում է Fox news-ը:
Այս նամակով փաստորեն վերջակետ է դրվում մեկ շաբաթից ավելի տևած հակասություններին, երբ Բայդենի անցումային խումբը մեղադրում էր Մերֆիին և նրա գործակալությանը ՝ իշխանության սահուն փոխանցման համար անհրաժեշտ անցումային կարևոր ռեսուրսները չպահպանելու համար: Նախագահ Թրամփը ևս դեռ պետք է ընդունի ընտրությունների արդյունքները։