ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պահանջում եմ՝ Նիկոլ Փաշինյանը քրեական պատասխանատվության ենթարկվի. ՍԴ նախկին անդամը հացադուլ է հայտարարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը այս պահից սկսած հացադուլ է սկսում ՀՀ կառավարության շենքի առջեւ: Armlur.am-ը զրուցել է Բալայանի հետ պարզելու համա, թե ինչու է որոշել հիմա դիմել նման քայլի ու ինչ պահանջով:

Կիմ Բալայանը մեզ փոխանցեց, որ ինքը պահանջում է, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ենթարկվի քրեական պատասխանատվության՝ Սահմանդրական կարգը տապալելու համար:

Նշենք, որ Կիմ Բալայանի որդիներն են դատավոր Դավիթ Բալայանը, Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը

 

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս