ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անմահացավ մեր ամուսնական մատանին մատին». ինչ է պատմում թշնամու 3 տանկ խոցած հերոսի նշանածը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննիսյան Նարեկը ծնվել է 1992 թվականին, Խաչաղբյուրում։ Պատերազմից երկու ամիս առաջ սկսել է աշխատել ՊՆ- ում՝ որպես հակատանկային դասակի հրամանատար։ Նարեկը Ռուսաստանից Հայաստան էր եկել մեկ տարի առաջ՝ սիրած աղջկա հետ ամուսնանալու նպատակով։ Նշանադրությունից հետո որոշել է այլևս չթողնել հայրենիքն ու ապրել այստեղ։ Սակայն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում երեք տանկ խոցած, հերոսաբար մարտնչած Նարեկը ևս բռնեց անմահության ճանապարհը, սնարյադի հարվածից զոհվելով իր հետ տարավ բազում նպատակներ ու երազանքներ։

Նարեկ Հովհաննւսյանի նշանածը՝ Նոննա Համբարձումյանը Armlur.am-ին է պատմել իրենց չիրականացած երազանքների և սիրելիի հերոսական կերպարի  մասին։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս