
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին, իսկ իմքայլական Իզաբելա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Իզաբելլա Սարգսյանը, սակայն, կշարունակի ավագանու իր լիազորությունները: Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Նիստը նախագահում է Հրաչյա Սարգսյանը, քանի որ Հայկ Մարությանը վարակված է կորոնավիրուսով: