
Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր երեկոյան դարձյալ կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեց ծնողներից մեկը:
Վարչապետի հետ հանդիպումը հավանաբար կկայանա այսօր երեկոյան: Անհետ կորած զինծառայողների ծնողները ArmLur.am-ին փոխանցեցին, որ այսօրվա հանդիպմանը ներկա կգտնվի նաեւ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Ս.Հ.