
Բրիտանիայի իշխանությունները որոշում են կայացրել առաջիկայում անձնագրերը ստանալիս հարցաթերթիկներից հանել մայր եւ հայր տողերը: Այդ տողերի փոխարեն կլինեն “ծնող համար մեկ” եւ “ծնող համար երկու” ,-հաղորդում է The Daily Mail-ը:Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2011-ի դեկտեմբերից:Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության առաջարկով այդ փոփոխությունները մտցվել են նաեւ Ամերիկայի քաղաքացիների համար: