Sky News-ի արաբական ծառայության տվյալներով Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իր նվաճած տարածքներից հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախի այն տարածքներ, որոնք նոյեմբերի 10-ից հետո անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Այդ ընտանիքները գերազանցապես թուրքոմաններ են (թյուրքական ցեղեր), որոնք պետք է փոխեն տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը։ Իմիջիայլոց, հենց այս նույն մեթոդով (դեմոգրաֆիական ինժեներիա) Թուրքիան իրեն է ենթարկում Սիրիայի հյուսիսի տարածքները արդեն մի քանի տարի։ Այս լուրը հաստատվում է նաև այլ աղբյուրներից։
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության արտգործնախարար Նատալյա Նիկոնորովան հայտարարել է, որ վատացել է իրավիճակը Դոնբասի շփման գծում: Նա հայտարարել է, թե ավելանում է հրադադարի խախտման ինտենսիվությունը, կիրառվում է Մինսկի համաձայնություններով արգելված սպառազինություն, զոհվել է Դոնբասի երեք զինծառայող: Այդ մասին հայտնում է ANNA-NEWS Տելեգրամ ալիքը:
Մեկ այլ՝ ուկրաինական Տելեգրամ ալիք նախօրեին տարածել էր տեղեկություն, որ նոյեմբերի 30-ին հատուկ չվերթով Ուկրաինա են վերադառնալու այդ երկրի ԶՈՒ 20 ծառայողներ, որոնք գտնվում էին Ադրբեջանում: Ըստ տեղեկության, նրանք Ադրբեջանում են հուլիսի վերջին մեկնարկած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությանը դիտորդի կարգավիճակով հետեւելու համար: Ըստ տեղեկության, նրանք փաստորեն մնացել են եւ «հետեւել» Արցախի դեմ պատերազմին:
Մանրամասները՝ տեսանյութում