
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 73 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մտավորական, լուսանկարիչ, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արվեստագետի հարազատներին, ընկերներին, գործընկերներին:
Զավեն Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով: