
Այսօր կայացել է Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը՝ տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:
Սերգեյ Լավրովն ու Ջավադ Զարիֆը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում կրակի լիակատար դադարեցմանը հասնելու նպատակով ռուսական կողմի գործադրած ջանքերը: Քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը: