ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհետ կորած զինծառայողների հետ հանդիպման ժամանակ քիչ առաջ հայտարարել է, որ որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են: Հանդիպմանը ներկաներից Արտյոմը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանդիպման ժամանակ Փաշինյանը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Արդեն մի քանի ժամ է՝ որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են. Կարմիր խաչի օգնությամբ հայկական ռուսական և ադրբեջանական կողմորը բարձրախոսով պետք է հայտարարեն, որ զինծառայողները դուրս գան թաքստոցներից:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիաներ էին անցկացնում Պաշտպանության դիմաց, իսկ երեկ ու այսօր էլ հանդիպում ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ: