
ԱՄՆ հաջորդ վարչակազմը մարտահրավեր է նետելու թշնամուն և չի մերժելու դաշնակիցներին: Իր ելույթում նման դիրքորոշում է հայտնել Ջո Բայդենը, որը համարվում է Միացյալ Նահանգների ընտրված նախագահ:
«Ամերիկան վերադարձել է: Մենք աշխարհում առաջատար դեր կունենանք և ոչ թե կնահանջենք դրանից… չմերժել մեր դաշնակիցներին, պաշտպանել մեր արժեքները»,- ասել է դեմոկրատը, որն, ըստ ամերիկյան առաջատար լրատվամիջոցների, հաղթել է նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում:
«Ամերիկան պատրաստ է մարտահրավեր նետել հակառակորդներին և համագործակցել մեր ավանդական դաշնակիցների հետ»,- ասել է Բայդենը: