Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արայիկ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Հարությունյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից և ազատվել է նոյեմբերի 23-ին: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Նրա մեկ այլ որոշմամբ՝ ազատվել է նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Արմեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար>,-ասված է որոշման մեջ:
Մանրամասները՝ տեսանյութում