
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նաիրա Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Նրա մեկ այլ որոշմամբ՝ ազատվել է նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ռաֆիկ Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: