
ArmLur.am-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողների ծնողները հայտնեցին, որ այս պահին որոնողական աշխատանքները ժամանակավոր սառեցված են: «Ծնողների մի մասը Ղարաբաղում են, մեզ այնտեղից տեղեկություններ են փոխանցում. հիմա քանի որ այնտեղ մեքենա է պայթել ականի վրա ու Կարմիր խաչի աշխատակից է ինչ որ վիրավորվել… հիմա կոնկրետ Կարմիր խաչը դադարեցրել է աշխատանքները ժամանակավոր, մինչեւ ականազերծման աշխատանքները չավարտվեն»,- փոխանցեցին անհետ կորած զինծառայողի հարազատները:
Ս.Հ.