ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ Ալբերտ Բաղդասարյանն այսօր մասնակցում էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին: «Մենք ունենք խնդիր սահմանների պաշտպանության հետ կապված, ոնց ենք տեսնում այդ լուծման ուղիները: Մեր անձնակազմը 44 օրվա մարտական գործողություններից հետո խնդիր ունի հանգստանալու, վերականգնվելու հետ: Ծնողների բողոքը շատ տեղին է, որոնք հարց են բարձրաձայնում, թե ինչպես է կազմակերպվելու ծառայությունը եւ հերթափոխը», – նշեց նա:
Բաղդասարյանի խոսքով հեշտ է հանել ռազմական դրությունը, սակայն պետք է նայել, թե այդ դեպքում ինչպես է կատարվելու սահմանների պահպանությունը: «Անվտանգային խնդիր ունենք մենք, հենց թողնում ենք առաջնագիծը, հակառակորդը գալիս եւ մտնում է: Պետք է կազմակերպել սահմանային պահպանություն, որի տարբերակները քննարկվում են: Մենք պետք է ժամանակ տրամադրենք», – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում