
Իսրայելն ավելի է մեկուսանում Մերձավոր Արեւելքի մյուս երկրներից: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Լեոն Պաննետան: Նա ասել է. “Իսրայելը պետք է շարունակի բանակցությունները Պաղեստինի հետ եւ վերականգնի հարաբերությունները Թուրքիայի եւ Եգիպտոսի հետ”: Նշենք, որ ԿՀՎ ղեկավարը գտնվում է Մերձավոր Արեւելքում` իսրայելա-պաղեստինյան բանակցություններին մասնակցելու նպատակով: