
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել մի շարք պետական կառույցներում ստուգումները վերսկսելու մասին: Հիշեցնենք՝ Հաշվեքննիչ պալատը դեռեւս սեպտեմբերի 30-ին էր որոշում կայացրել մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ:
Պատճառը սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն է եղել: Մեզ հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի ղեկավար Լեւոն Յոլյանը որոշում է կայացրել իրականացնել վարչապետի աշխատակազմի, Ջրային պետական կոմիտեի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պետական բյուջեի 2020 թվականի վեց ամիսների կատարման հաշվեքննությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կվերսկսվի նաեւ Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության վեց ամիսների հաշվեքննությունները: Ի դեպ, այս ցանկում ներառված են նաեւ Արտաքին գործերի նախարարությունը, Վանաձորի, Գյումրու քաղաքապետարաններ:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։