Ո՞րն է Սամվել Բաբայանի թիմի իրական նպատակը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.Չնայած Սամվել Բաբայանը «հանցավոր» որակեց Հայաստանի եւ Արցախի ղեկավարների կայացրած որոշումը եւ որպես բողոքի նշան՝ նոյեմբերի 10-ին հայտարարեց, որ դադարեցնում է Արցախի ԱԱԽ քարտուղարի լիազորությունները եւ չեղարկում Արայիկ Հարությունյանի հետ իր կուսակցության հետընտրական համաձայնագիրը, որի արդյունքում իր թիմակից պաշտոնյաները՝ նախարար եւ փոխնախարարներ, հրաժարականի դիմումներ գրեցին, սակայն Արցախի ԱԺ-ում նրա թիմը ստվերային աջակցություն է ցուցաբերում «Ազատ հայրենիքին»։

Նրա կուսակիցները չեն հրաժարվել ԱԺ հանձնաժողովների նախագահի, տեղակալի պաշտոններից։

Ավելին, նրանք մերժում են ընդդիմադիրների բոլոր նախաձեռնությունները՝ հրավիրել արտահերթ նիստ եւ լսել կառավարության պարզաբանումները։ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանն ասում է, որ Բաբայանի թիմակիցներն անհասկանալի պահվածք են դրսեւորում, թե ինչու՝ չգիտի, բայց զարմացած է Բաբայանի հրապարակային հայտարարությունների եւ խմբակցության պահվածքի հակասություններից։

«Հայաստանից լսում ենք, որ ցանկանում են մի ծրագիր իրագործել՝ Սամվել Բաբայանին հանձնել իշխանությունը»,- ասաց նա՝ առաջարկելով այս համատեքստում դիտարկել Բաբայանի խմբակցության պահվածքը։




Լրահոս