Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։

Նա հայտնեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Անդրադառնալով մեղադրանքին՝ Հակոբյանը նշեց, որ ինքը հավաք չի կազմակերպել. «Հավաքը կազմակերպիչ չի ունեցել։ Սա շարունակությունն է այն գործողությունների, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում գործածում է այն մարդկանց նկատմամբ, որոնք հստակ դիրքորոշում են հայտնում, բարձրաձայնում են, որ ինքը պետական դավաճան է, 5 հազարից ավելի զոհ է տվել, հանձնել է Արցախը եւ ստորացրել է հայ մարդու պատիվը»։




Լրահոս