
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահան Քերոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահան ՔԵՐՈԲՅԱՆԻՆ նշանակել էկոնոմիկայի նախարար»:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Վահան Քերոբյանը «ՍԹԱՐ» առեւտրային ցանցի գործադիր տնօրենն է եղել եւ հայտնի է որպես մեկը, որը մի շարք ապրանքների մատակարարումների դիմաց վճարումներ չի կատարել: