
Հավաքական անվտանգության խորհրդի նիստը ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լավրովը պարզաբանել է, որ հանդիպումը տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից անմիջապես հետո:
Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն այցով գտնվում է Մինսկում: Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպումից հետո Լավրովը բանակցություններ է վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Նա հիշեցրել է նաեւ, որ այս փուլում ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանը: