Այս պահին անհետ կորած զինվորների հարազատները կառավարության դիմաց պահանջում են հանդիպում վարչապետի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է անհետ կորած զինվորների հարազատների հետ, նշել էինք, որ վարչապետը հնարավոր է հանդիպի նաև անհետ կորած եւ գերի ընկած զինծառայողների ծնողների երկրորդ խմբի հետ:

Սակայն քիչ առաջ տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ խմբի հետ չի հանդիպել:

Այս պահին անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում: Նրանք ArmLur.am-ին տեղեկացրին, որ վարչապետը դուրս է եկել շենքից, ծնողները փորձել են կանգնեցնել նրա ավտոմեքենան, սակայն ապարդյուն:




Լրահոս