ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գեղարքունիքի մարզումa

Երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ LADA Priora մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ բախվել ծառին։ Վթարի հետեւանքեվ մահացել է, 2 հոգի, որոնցից մեկը ծայրահեղ ծանր, մյուսը՝ միջին ծանրություն աշխտորոշմամբ տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ որքան գումար է գանձվում Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակում ստորագրությունների իսկության ճանաչման համար:

Նելլի Բաբայան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Բաբայանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ստորագրությունների իսկության ճանաչումը Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակի կողմից կատարվում է անվճար: Պայմանագրի փաստաթուղթը ստորագրելուց հետո կողմերը այն հանձնում են պետական գրանցման եւ վճարում են միայն պայմանագրի պետական գրանցման համար սահմանված պետական տուրքն ու գրանցման վճարը:

Կադաստրի կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում անշարժ գույքի գործարքները կարող են կնքվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի պայմանագրերի հիման վրա: Եթե կողմերին անհրաժեշտ է ներառել լրացուցիչ պայմաններ, որոնք նախատեսված չեն օրինակելի պայմանագրերում, ապա նման դեպքում գործարքը կպահանջի նոտարական վավերացում:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ հաշմանդամություն ունեցող անձի վերափորձաքննությունը երբ է իրականացվում:

Անուշ Հարությունյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամ ճանաչված անձը կրկին բժշկասոցիալական փորձաքննության է ենթարկվում անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

Անձի կամ նրա ներկայացուցչի դիմումով վերափորձաքննությունն իրականացվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, անձի առողջական վիճակը վատթարանալու կամ օրգանիզմի ֆունկցիայի վերականգնման, իսկ փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտման դեպքերում՝ նաեւ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք՝ փաստացի բնակության վայրից: Օտարերկրյա պետության քաղաքացիները ՀՀ-ում կարող են անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, եթե տվյալ պետության հետ ՀՀ-ն ունի համապատասխան միջպետական պայմանագիր: Հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամության սահմանման մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:

 




Լրահոս