Հայաստանի ամենախոշոր ոսկու՝ Սոթքի հանքավայրը, հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին: Այսօր այնտեղ սահմանի գծման աշխատանքներ էին ընթանում: Ի վերջո, ինչ է տեղի ունեցել այնտեղ.
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր Շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել Սոթքում, ինչու էր նման իրարանցում սկսվել:
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հերքում է այսօր տարածված տեղեկատվությունը, թե ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Սոթքի ոսկու հանքի տարածք և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը։ Միաժամանակ նա նշեց, որ Սոթքի ոսկու հանքի և տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ տարածքի պաշտպանության համար, հանքի եզրագծում ցանկապատվել էր, իսկ ճանապարհի վրա տեղադրվել էր անցակետ, սա կատարվել է ռուսական կողմի ուժերով:
Մանրամասները՝ տեսանյութում։