
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան: Այս մասին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:
Ժան-Բատիստ Լըմուանի երկօրյա աշխատանքային այցի նպատակը Հայաստանին մարդասիրական օգնության բեռը փոխանցելն է: Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը նաև հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ: