ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերձորից տարհանումը դադարեցվել է. այն կմնա հայկական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Քաշաթաղի շրջանի  Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներում տարհանումը դադարեցվել է: Այս բնակավայրերը կմնան  հայկական: Այս մասին տեղեկացրել է Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

Ֆրանսիայի Հանրապետությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու ջանքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարությունում, որում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի ընդունմանը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը կայցելի Հայաստան: Այս մասին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

Ժան-Բատիստ Լըմուանի երկօրյա աշխատանքային այցի նպատակը Հայաստանին մարդասիրական օգնության բեռը փոխանցելն է: Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը  նաև հանդիպումներ կունենա Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս