
«Մեծ ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան’ ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։
Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ:
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն»,-ասված է թատրոնի հաղորդագրությունում։
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում դերասանի հարազատներին և ընտանիքի անդամներին: