Armenian text to speach

ՖՈՏՈ. Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների բողոքի ակցիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս պահին Սոթքում են գտնվում Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ: Բողոքի ակցիա են իրականացնում Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները: Նրանց առաջինը այցելեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, զրուցեց նրանց հետ: Պատգամավորը նշեց՝ Սոթքի հանքն, իր տեղեկություններով, շարունակելու է շահագործվել։

Քիչ առաջ ժամանեցին նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Արման Աբովյանը եւ Շաքե Իսայանը: Նրանք եւս լսում են աշխատակիցներին:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայրի տարածք եւ հայերից պահանջել՝ լքել տարածքը, քանի որ այն այլեւս Ադրբեջանի վերահսկողության տակ է։

ՊՆ ներկայացուցիչը, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Սոթքի հանքավայրի մի մասն անցնելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։

 




Լրահոս