
Արդեն հայտնել էինք, որ Սոթքի ոսկու հանքի տարածքում բողոքի ակցիա է իրականացվում: Այնտեղ են ժամանել ԱԺ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը և Շաքե Իսայանը:
Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ պատգամավորներին թույլ է տրվել մտնել հանքի տարածք, սակայն առանց լրատվամիջոցների: