![](https://armlur.am/wp-content/uploads/2011/10/03//10667.jpg)
Գերմանական համալսարանները հարցում են անցկացրել` պարզելու, թե աշխարհի որ երկրի քաղաքացիներն են ամենից շատ վստահում միմյանց:Հարցմանը մասնակցել են ավելի քան 50 երկրի 60 հազար քաղաքացիներ: Հարցման արդյունքներից պարզվել է, որ աշխարհում ամենից շատ միմյանց վստահում են շվեյցարացիները, ամենից քիչը՝ թուրքերը։Ըստ հարցման արդյունքների՝ առաջին 3 հորիզոնականները զբաղեցրել են Սկանդինավյան երկրների՝ Շվեյցարիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի, իսկ վերջին հորիզոնականները՝ Թուրքիայի եւ Ռուանդայի քաղաքացիները։