
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու նպատակով:
Այսօր վարչապետը հանդիպել է «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի խորհրդի նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանի հետ:
Այսօրվա հանդիպումների ընթացքում ևս քննարկվել են կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովմանը, տնտեսական լավատեսության վերականգնմանը վերաբերող հարցեր:
Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: