
Բեռնատար տրանսպորտային միջոցների համար դեկտեմբերի 1-ի ժամը 00։01 րոպեից կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։
Բավրա-Նինոծմինդա անցակետը կշարունակի աշխատել մինչ օրս գործողության մեջ եղած շուրջօրյա ռեժիմով։