ԿԲ-ն խորհրդի նոր անդամ կունենա. ով է «Իմ քայլի» թեկնածուն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ կենտրոնական բանկը խորհրդի նոր անդամ կունենա: Այդ հարցն ընդգրկված է դեկտեմբերի 1-ի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում:

«Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված թեկնածուն Դավիթ Ռոբերտի Նահապետյանն է, եւ նիստում կքննարկվի Ազգային ժողովին այդ պաշտոնին թափուր տեղի համար որպես թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Վերջինս այժմ հանդիսանում է ԿԲ գլխավոր քարտուղար – գործադիր կոմիտեի անդամ:

Նշենք, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում տեղի կունենան հանձնաժողովների նիստեր: Նոյեմբերի 30-ից մեկնարկող հանձնաժողովների նիստերի ժամանակ կքննարկվեն այն նախագծերը, որոնք պետք է քննարկվեն արդեն ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, որն էլ մեկնարկելու է դեկտեմբերի 8-ից: Նոյեմբերի 30-ին նիստ կգումարի ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, որի օրակարգում ընդգրկված է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը: Չնայած դեռ լիագումար նստաշրջանի օրակարգը տեղադրված չէ, սակայն այդ նստաշրջանում պետք է քվեարկության դրվի նաեւ 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։




Լրահոս