Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է: Այս խորհրդանշական օրը` ժամը 12:00-ին, Երևանի կենդանաբանական այգումտեղի կունենա տեղեկատվական ասուլիս: Հոկտեմբերի 14-18-ը կայանալիք “Արևորդի” 3-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնք նվիրված են Երևանի կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակին: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն այդ միջոցառումները ու դրանց իրականացման ժամանակացույցը: Տնօրենը կներկայացնի նաև խոշոր կատվազգիների համար նախատեսված նոր ազատավանդակի շինարարական աշխատանքների ընթացքը, կպատասխաանի լրագրողների` ծրագրին առնչվող հարցերին: Լրագրողները հնարավորություն կունենան տեսնելու ազատավանդակի վերջնական մակետը, հետևելու ընթացիկ աշխատանքին: Ասուլիսին ներկա կլինեն նաև Կենդանաբանական այգու նորաստեղծ մասնագիտական խորհրդի անդամները: Լրագրողները նաև հնարավորություն կունենան ծանոթանալու հոբելյանական ծրագրերից մեկի` “Խաղաղության այգի” մշակութային նախագծի օտարերկրյա մասնակիցներին, ովքեր այս օրերին արդեն աշխատում են այգու տարածքում:
Հոկտեմբերի 4-ը Կենդանիների պաշտպանության միջազգային օրն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ